Իրանը պատրաստվում է ԱՄՆ–ի հնարավոր նոր ռմբակոծություններին. Bloomberg

Բաժանորդագրվել

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ Իրանն ի վիճակի է պատասխանել՝ չնայած տնտեսական ծանր իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր նոր ռմբակոծություններին, որոնք կարող են ավելի մասշտաբային լինել, քան նախորդները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Իրանի կառավարության պաշտոնյային։

«Պաշտոնյան ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր ռմբակոծություններին, հնարավոր է՝ ավելի մեծ, քան նախորդները, բայց ունի արձագանքելու հնարավորություն», – հաղորդում է գործակալությունը։

Նրա զրուցակիցը խոստովանել է, որ ԱՄՆ պատժամիջոցները և ծովային շրջափակումը լրջորեն բարդացնում են Իրանի տնտեսական վիճակը, սակայն երկիրը հարմարվում է այս իրողություններին։

Bloomberg-ը նշում է, որ Հորմուզի նեղուցի փակումը մնում է Իրանի ճնշման ամենակարևոր լծակը։

Շրջափակումը սկսվելուց ի վեր Իրանն առևտրի մի մասը վերաուղղորդել է ցամաքային սահմաններով և Կասպից ծովով, սակայն գործակալությունը նշում է, որ այդ երթուղիների թողունակությունը բավարար չէ Պարսից ծոցում սահմանափակումները լիովին փոխհատուցելու համար։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը շարունակում է ընդլայնել Թեհրանի դեմ պատժամիջոցները. հոկտեմբերի 1-ին դրանք ներառել են Իրանի խոշորագույն ավտոարտադրողներին և մի քանի երկաթուղային ընկերություններ։

Leave a comment