Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակի վերելակը խափանվել է․ 20 մարդ է արգելափակվել դիտահարթակում և ռեստորանում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերելակի խափանման պատճառով մոտ 20 մարդ արգելափակվել է Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակում։

Այցելուներից 15-ը մնացել են աշտարակի ռեստորանում, իսկ 4-ը՝ գետնից շուրջ 126 մետր բարձրության վրա գտնվող դիտահարթակում։

Արգելափակված այցելուները չեն կարողացել իջնել վթարային աստիճաններով, որոնք բաղկացած են մի քանի հարյուր աստիճանից։ Փրկարարական խմբերը դիտարկել են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ամբարձիչի կիրառումը։

Ի վերջո, վերելակ արտադրող ընկերության մասնագետներին հաջողվել է սարքը փոխադրել վթարային ռեժիմի, ինչից հետո մարդիկ ցածր արագությամբ կարողացել են իջնել։ Փրկարարական գործողությունը տևել է մոտ մեկուկես ժամ։

Leave a comment