ԲԿՄԱ–ի ֆուտբոլիստ Բանդիկյանը Հայաստանի հավաքականի խաղում խուսափել է լուրջ վնասվածքից

https://arm.sputniknews.ru/20261003/bkmai-futbvolist-bandikjany-hajastani-havaqakani-khaghum-khusapel-e-lurj-vnasvatsqic-107656504.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/19/95085267_0:0:2732:2048_1920x0_80_0_0_14259390fd80f3769e877857a069de0c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտյոմ բանդիկյան, (բկմա) բանակային կենտրոնական մարզական ակումբ, վնասվածք, ֆուտբոլ, ֆուտբոլիստ

արտյոմ բանդիկյան, (բկմա) բանակային կենտրոնական մարզական ակումբ, վնասվածք, ֆուտբոլ, ֆուտբոլիստ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բանդիկյանը, հնարավոր է, Երևանում կայացած խաղի ժամանակ կոտրել է ոտքը։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը, որը վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած խաղում, խուսափել է լուրջ վնասվածքից։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է բանակային ակումբի հաղորդակցությունների գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոն։

«Երկար եմ սպասել». ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանին հրավիրել են Հայաստանի հավաքական

21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղին (0:2)։ Նա խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և վնասվածքի պատճառով փոխարինվել հանդիպման 52-րդ րոպեին՝ խաղադաշտը լքելով պատգարակով։ Խաղի ավարտից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ Բանդիկյանը, հնարավոր է, կոտրել է ոտքը։

«Նախնական տվյալներով՝ կատարված համակարգչային տոմոգրաֆիան Արտյոմ Բանդիկյանի մոտ չի հայտնաբերել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների պատռվածք։ Մոտ ժամանակներս Արտյոմը Մոսկվայում կմիանա թիմին, որտեղ մեր բժշկական շտաբի հսկողությամբ լրացուցիչ հետազոտություն կանցնի»,- գրել է Բրեյդոն։

Բանդիկյանը ԲԿՄԱ-ի սան է և ակումբի կազմում հանդես է գալիս 2025 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բանակայինների կազմում երկու հանդիպում է անցկացրել։

Leave a comment