Ռուսաստանը կշարունակի հաշվեհարդարի զանգվածային հարվածներն Ուկրաինայում ռազմական նշանակության օբյեկտներին՝ ի պատասխան ռուսների դեմ Կիևի ահաբեկչության։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն համակարգված կերպով հարվածում է Կիևում և ուկրաինական այլ քաղաքներում ռազմական նշանակության օբյեկտներին՝ ի պատասխան խաղաղ ռուսների և Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական գործողությունների: