Նարեկ Կարապետյան․ Հայաստանում անհրաժեշտ է պարզեցնել եվրոպական դեղերի հասանելիության հարցը

«Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է Հայաստանի շուկա եվրոպական դեղորայքի մուտքը պարզեցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա նշել է Դեղամիջոցների և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի ղեկավարության հետ հանդիպմանն ընդառաջ։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված դեղամիջոցների ցանկը զգալիորեն զիջում է եվրոպական երկրների ցուցանիշներին, ինչն էլ սահմանափակում է պացիենտների ընտրության հնարավորությունները։

«Այժմ գտնվում ենք Դեղամիջոցների և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնում, որտեղ րոպեներ անց հանդիպում կունենանք կենտրոնի տնօրենի հետ։ Քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը», — ասել է նա։

NEWS.am

Leave a comment