FlyDubai – ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը ահաբեկչության փորձ էր․ ԱՄԷ գլխավոր դատախազ

https://arm.sputniknews.ru/20261003/flydubai–i-inqnatirum-teghi-unecats-mijadepy-ahabekchutjan-pvordz-er-ame-glkhavvor-datakhaz-107651930.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/03/107646524_0:100:1280:1061_1920x0_80_0_0_07e8b57d974eb0fb23ee61155f3f8ac6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

flydubai ավիաընկերություն, օդաչու, ավիավթար, դուբայ, թել ավիվ, ահաբեկչություն, իսրայել

flydubai ավիաընկերություն, օդաչու, ավիավթար, դուբայ, թել ավիվ, ահաբեկչություն, իսրայել

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ինքնաթիռի օդաչուներից մեկը կարող էր միտումնավոր փորձել ավիավթար կազմակերպել․ նա հանկարծ ինքնաթիռը կտրուկ վայրէջքի էր ուղղել։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԱՄԷ–ի գլխավոր դատախազ Համադ Սեյֆ աշ-Շամսին հայտարարել է, որ FlyDubai -ի ինքնաթիռում ահաբեկչության փորձ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է WAM-ը։

նչպես հայտնել ենք սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող օդանավի 2–րդ օդաչուն հարձակվել է օդանավի հրամանատարի վրա՝ օգտագործելով ինքնաթիռում առկա «վթարային կացինը», և փորձել է իր վերահսկողության տակ վերցնել օդանավը։ Կես րոպեի ընթացքում օդանավը կորցրել է 4,5 կիլոմետր բարձրություն, սակայն աղետից հաջողվել է խուսափել։

ABC News-ն հայտնում է` նա քննության ընթացքում խոստովանել է, որ ցանկացել է ահաբեկչություն իրականացնել և միտումնավոր ուղևորատար ինքնաթիռը կործանման է ուղղել՝ նպատակ ունենալով այն կործանել Իսրայելում։

Հետաքննությունը շարունակվում է։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո։

Ի՞նչ է հայտնի օդաչուի մասին

29-ամյա Համամ Ալ Համամին՝ սիրիա-օմանական ծագմամբ Օմանի քաղաքացի, Flydubai ավիաընկերությունում աշխատել է ընդամենը ութ ամիս։ Մինչ այդ նա մոտ կես տարի որպես օդաչու աշխատել է Royal Air Maroc-ում։

2024 թվականին Oman Air ավիաընկերությունը Ալ Համամիին հեռացրել էր թռիչքներից՝ հայտնաբերված արմատական բնույթի նյութերի պատճառով։ Միջադեպից հետո նրան թույլատրվել էր շարունակել աշխատանքը Oman Air-ում վարչական պաշտոնում, սակայն տղամարդն ազատվել էր աշխատանքից։

ABC News-ը գրում է, որ քննիչներին առայժմ չի հաջողվել պարզել, թե ինչու է նրան թույլատրվել Flydubai-ի չվերթ իրականացնել որպես երկրորդ օդաչու և, մասնավորապես, ինչպես է նա ընդգրկվել Իսրայել թռչող չվերթի անձնակազմում։

Ինքնաթիռում եղել է 174 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Որոշ ուղևորների խոսքով՝ սկզբում օդաչուների խցիկից բղավոցներ են լսվել, ապա խցիկի դուռը բացվել է, և նրանք տեսել են, որ օդաչուներից մեկը վիրավոր է, իսկ նրա հագուստն արյունոտ է։ Նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել․ ուղևորներից մեկը բժիշկ է եղել։ Անձնակազմի անդամներին և ուղևորներին հաջողվել է նաև վնասազերծել հարձակվողին։ Սաուդյան Արաբիայում վայրէջքն իրականացրել են երկու այլ օդաչուներ, որոնք ինքնաթիռում գտնվել են որպես ուղևորներ։

FlyDubai ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան և ԱՊՀ այլ երկրներ

Leave a comment