Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել է, զենքը պահել և վախեցրել է երեխաներին» ընդամենը հանրությանը հերթական անգամ խաբելու ու Նիկոլի «խաղաղությունը» փրկելու միջոց է…
Բայց ինչու են սիսիանցիները և հենց նույն շաքիցիները անհանգստանում տեղի ունեցածից ու վախենում ադրբեջանցիներից… Զարմանալի է, որ Նիկոլ են ընտրում ու չեն ուզում վայելել Նիկոլի բերած «խաղաղաությունը»…
Սիսիանի համայնքի բնակիչներ, դուք վայելում եք ձեր ընտրության պտուղները ու չփորձեք ուրիշներին մեղադրել… Իսկ շատերս հենց սրա մասին էինք զգուշացնում, որ ստախոս և հակահայ Նիկոլին ընտրելու հետևանքը սկզբից լինելու է հենց այն ինչ տեղի ումեցավ Շաքիում, իսկ հետո, ինչպես Ալիևն է ասում, ադրբեջանցիները ոտքով, ինքնաթիռներով, մեքենաներով ու երկաթուղով են լցվելու Արևմտյան Ադրբեջան, որը մենք ԴԵՌ Հայաստան ենք անվանում…
Նկատել եք, որ Նիկոլի բերած «խաղաղության» շրջանակում որևէ հայ զինվոր «միամտաբար» չի հայտնվել Ադրբեջանի տարածքում, մարդ չի սպանել կամ վիրավորել… Իսկ գիտեք պատճառը ո՛րն է…
Պատասխանեմ՝ ադրբեջանցիները վայրկյանապես կվերացնեին իրենց տարածքում հայտնված հայ զինվորին, իսկ վերացնողներին էլ ազգի հերոս կհռչակեին, միջազգային հանրությանն էլ մեզ կներկայացնեին որպես ագրեսոր… Իսկ մենք մարդասպան և հայ կնոջ վրա կրակող թուրք ասկյարին նվիրում ենք Բաքվին, ավելին՝ մեր պատկան մարմիններն էլ լկտիաբար պաշտպանում են թուրք-մարդասպանին՝ նրան ներկայացնելով որպես դասալիք, որից էլ ազերիները էլ ավելի են լկտիանում…»։