Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 20-26-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին և 26-ին,

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 25-ին,

-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 22-ին և 26-ին:

Ալավերդի քաղաքում՝

-Սանահին սարահարթ՝ սեպտեմբերի 22-ին, 24-ին և 26-ին,

-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 21-23-ը և 25-ին։

Գյումրի քաղաքում՝ սեպտեմբերի 25-ին։

Leave a comment