ՆԳՆ-ն պարզում է Ավետիսյան փողոցում հնչած կրակոցների հանգամանքները (PAN.am)

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը միջոցառումներ են ձեռնարկում Մինաս Ավետիսյան փողոցում արձանագրված դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով։

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։

Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության ընթացքում։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածք ստացած տղամարդու տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Շտապօգնության բժիշկները նրան նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Leave a comment