Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իմացավ մրցակիցներին Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում։
Բրյուսելում կայացած վիճակահանության արդյունքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընդգրկվեց С լիգայի երկրորդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի ու Կիպրոսի հավաքականները և Լատվիա – Ջիբրալթար զույգի հաղթողը։
Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղերը կմեկնարկեն 2026թ․ սեպտեմբերի 24-ին, խմբային փուլի վերջին տուրը կկայանան նոյեմբերի 17-ին։