Կա՞ աշխարհում հավատքի որևէ օջախ, որտեղ չեն աղոթում խաղաղության համար․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված, իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն»:

Այս սնոտիաբանության հեղինակը ես չեմ՝ Նիկոլ Փաշինյանն է, ով փորձել է բացատրել, որ պետք է հավատալ խաղաղությանը, որպեսզի այն տեղի ունենա:

Դասական հիմարություն կլինի, եթե փորձեմ մեկնաբանել մանիպուլյացիաների և մարդկանց հիմարի տեղ դնելու նոմինացիայի գերաստղ Փաշինյանի մտավարժանքը:

Որքանով տեղյակ եմ, իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի: Այսինքն ստացվում է, որ իսլամական աշխարհի հազարավոր մզկիթներում, դարեր շարունակ խաղաղության ակնկալիքով արված աղոթքներն (սալաթ) անիմա՞ստ են եղել: Չէ՞, որ դրանից խաղաղություն չի եղել, ու պատերազմները չեն դադարել: Թե՞ իսլամական աշխարհում չեն հավատում խաղաղությանը, բայց անիմաստ աղոթում են նրա համար:

Տասնյակ հազարավոր Քրիստոնեական եկեղեցիներում դարեր շարունակ խաղաղության աղոթքներ են հչել, բայց միևնույն է՝ հարյուրավոր պատերազմների միջով են անցել: Ստացվում է, որ առանց հավատալո՞ւ են աղոթել խաղաղության համար:

Եվ ընդհանրապես, կա՞ աշխարհում հավատքի որևէ օջախ, որտեղ չեն աղոթում խաղաղության համար, կամ աղոթում են պատերազմի համար:
Իսկ իրականում, Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է: Այն ամբողջովին կախված է նրանից, թե աշխարհում հնարավոր կլինի՞ արդյոք պահպանել գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը: Արդեն խախտվում են համաշխարհային քաղաքականության բոլոր գրված ու չգրված տաբուները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment