Հոկտեմբերի 3-ի աստղաբանական պատկերը մեծապես պայմանավորված է Վեներայի՝ հետընթաց շարժման անցնելով (այս փուլը սկսվում է այսօր և կտևի մինչև նոյեմբեր): Սա ժամանակահատված է, երբ առաջնային պլան են մղվում ֆինանսները, անցյալի կապերը, չլուծված խնդիրներն ու անձնական հարաբերությունները՝ ստիպելով վերանայել նախկինում կազմված ծրագրերը:
Խոյ – Օրը էներգիայով լի կլինի, սակայն այն ավելի լավ է ուղղել կոնկրետ խնդիրների լուծմանը կամ ընկերների հետ շփմանը, քան թե մեծածավալ ու լարված ջանքեր պահանջող գործերին: Տանը կամ աշխատավայրում հնարավոր են շահերի փոքր բախումներ. փորձեք դրանք սրտին մոտ չընդունել և խուսափեք շրջապատի վրա ճնշում գործադրելուց:
Ցուլ – Հիանալի օր է բյուջեն և առօրյա գործերը կարգի բերելու համար: Ներքին կայունություն կզգաք: Փորձեք խուսափել իմպուլսիվ ծախսերից և շտապողական որոշումներից. հանգստությունն ու կոնկրետ խնդիրների վրա կենտրոնանալը կօգնեն խուսափել սխալներից:
Երկվորյակներ – Մտքերի և գաղափարների առատություն կունենաք, ուստի օգտակար կլինի առանձնացնել հիմնական առաջնահերթությունները և չփորձել միաժամանակ շատ գործեր ստանձնել: Հնարավոր են խնդիրներ՝ կապված անցյալի ֆինանսական պարտավորությունների կամ հավելավճարների հետ: Երեկոյան ժամանակ հատկացրեք հանգստին՝ լռության մեջ, և մաքրեք մտքերը:
Խեցգետին – Քանի որ Լուսինը գտնվում է ձեր նշանում՝ ուժեղացնելով հույզերը, հնարավոր է՝ հանկարծակի ցանկություն ունենաք միանգամից ամեն ինչ փոխելու: Խուսափեք կտրուկ քայլերից, քանի դեռ հույզերը բարձր մակարդակի վրա են: Սա լավ օր է՝ նրբանկատորեն սահմանելու անձնական սահմանները, շունչ քաշելու և անցյալի մտահոգություններից ազատվելու համար:
Առյուծ – Սովորական ռիթմին վերադառնալը կարող է դժվար լինել. ուրիշների եռուզերն ու աղմուկը կարող են գրգռել ձեզ։ Լավագույն մոտեցումն է՝ նվազագույնի հասցնել ավելորդ շփումները, կենտրոնանալ սեփական գործերի վրա և անկեղծ լինել անձնական հարաբերություններում՝ առանց ավելորդ թատերականության։
Կույս – Կարգավորվածությունը, անելիքների հստակ ցուցակները և կարգուկանոնը կլինեն ձեր լավագույն դաշնակիցները։ Օրը հիանալի է տունն ավելի հարմարավետ դարձնելու կամ ընթացիկ թղթաբանությամբ ու բյուջեի պլանավորմամբ զբաղվելու համար։ Խուսափեք կատարելապաշտությունից և ինքներդ ձեզանից անհնարինը մի՛ պահանջեք։
Կշեռք – Սա օր է հավասարակշռելու «պարտադիր անելիքները» և «ցանկալի անելիքները»։ Օրվա երկրորդ կեսին ցանկալի է մի փոքր դանդաղեցնել տեմպը և որոշ գործեր հետաձգել։ Հնարավոր է՝ ի հայտ գան անձնական կյանքի հետ կապված անցյալի խնդիրներ, որոնք կպահանջեն ազնիվ զրույց ինքներդ ձեզ հետ։
Կարիճ – Վեներան սկսում է հետընթաց շարժումը ձեր նշանում, ինչը կարող է անձնական կյանքը դարձնել օրվա գլխավոր թեման։ Հնարավոր է՝ կարոտ զգաք կամ հանդիպեք հին ծանոթների, ինչպես նաև վերադառնաք վաղուց մոռացված գաղափարների։ Ֆինանսական հարցերում հիմնվեք փաստերի վրա և պահպանեք սառնասրտություն։
Աղեղնավոր – Ձեր ծրագրերը կարող են ճշգրտումներ պահանջել, ինչը կարող է թեթև գրգռվածություն առաջացնել։ Ֆինանսական կամ կազմակերպչական հարցերում մի՛ հիմնվեք միայն հիշողության վրա. ավելի լավ է ստուգել թվերն ու փաստերը։ Փորձեք վաղ քնել՝ ուժերը վերականգնելու համար։
Այծեղջյուր – Ֆինանսական կարգապահությունն ու ողջախոհությունը ձեր լավագույն դաշնակիցներն են։ Կարող են ի հայտ գալ չավարտված գործեր կամ մարդիկ անցյալից։ Մի՛ խորասուզվեք աշխատանքի մեջ միայն նրա համար, որ խուսափեք կարևոր անձնական զրույցներից։
Ջրհոս – Ձեր հուզական վիճակը կարող է անկայուն լինել, ուստի խուսափեք աշխատավայրում ավելորդ ծանրաբեռնվածությունից։ Ժամանակ հատկացրեք լիարժեք հանգստին, ինքնախնամքին և մտերիմների հետ շփմանը՝ միաժամանակ խուսափելով ավելորդ լրջությունից կամ գերգրգռվածությունից։
Ձկներ – Ձեր ինտուիցիան կուղղորդի ձեզ ճիշտ որոշումներ կայացնել ֆինանսների կամ աշխատանքի հետ կապված հարցերում։ Մի՛ հրաժարվեք ճամփորդելու կամ միջավայրը փոխելու հնարավորություններից. դրանք հաջողություն կբերեն։ Տանը մթնոլորտը կդառնա ավելի ջերմ, եթե երեկոն անցկացնեք հանգիստ և առանց շտապողականության։