https://arm.sputniknews.ru/20261003/vanadzvorci-shrjanavarty-kujreri-hamar-dzajnajin-ognakani-nakhagits-e-steghtsel-107203644.html
Վանաձորցի շրջանավարտը կույրերի համար ձայնային օգնականի նախագիծ է ստեղծել
Վանաձորցի շրջանավարտը կույրերի համար ձայնային օգնականի նախագիծ է ստեղծել
Sputnik Արմենիա
Ծրագիրը ԱԲ-ի օգնությամբ ճանաչում է շրջակա միջավայրը և ձայնային հրահանգներ է տալիս թույլ տեսնողին։ Նախագծի համահեղինակ Սերգո Թովմասյանը FAST հիմնադրամի կողմից… 03.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-03T09:46+0400
2026-10-03T09:46+0400
2026-10-03T09:46+0400
հայաստան
կույր
տեսողություն
արհեստական բանականություն
վանաձոր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107170151_0:0:1600:901_1920x0_80_0_0_479585928b5d32b509678981e7571268.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Վանաձորի դպրոցներից մեկի շրջանավարտ Սերգո Թովմասյանն ու նրա ընկերները կույրերի և թույլ տեսնողների համար ձայնային օգնականի նախագիծ են ստեղծել:Նախագիծը մշակվել է YOLO ԱԲ-մոդելի հիման վրա, որը մասնագիտանում է լուսանկարների և տեսանյութերի օբյեկտների ճանաչման մեջ: Ալգորիթմը տեսախցիկին է միացված վիրտուալ իրականության ակնոցով (դա օգտագործվում է տեսախցիկը աչքերի բարձրության մակարդակում պահելու համար):Սերգոն FAST կազմակերպության կողմից իրականացվող «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներից է (FAST–ի` Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիրը ժամանակին Ռուբեն Վարդանյանն էր): Այս ծրագրով երեք տարի առաջ Հայաստանի 15 դպրոցների 10-12-րդ դասարաններում սկսվեց արհեստական բանականության հիմունքների խորացված ուսուցումը։ Այժմ այդ դպրոցների թիվը հասել է 30-ի, ընդ որում` հիմնականում` մարզերում գործող (Երևանում ընտրվել է ընդամենը 4 դպրոց): Մեկ տարի անց դպրոցների թիվը նախատեսում են հասցնել 40–ի։Աշակերտները ոչ միայն նյութեր են սովորում, այլ նախագծեր են կազմում: 12-րդ դասարանում նրանք պետք է միավորվեն մի քանի հոգանոց թիմերում և մշակեն նախագծի գաղափարը, իսկ հետո՝ բուն նախագիծը։ Երկու փուլերում էլ դրանք գնահատում է ոլորտի մասնագետներից և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը, և, ինչպես պատմում է «ԱԻ Սերունդ» ծրագրի բովանդակության ղեկավար Ավագ Սայանը, նախագծի համար ստացած գնահատականը ներառվում է դպրոցական ատեստատում։Նրա խոսքով` դասերի ընթացքում ուսումնասիրվում են նաև ԱԲ-ի կիրառման էթիկական ասպեկտները՝ իրական կյանքից վերցված իրավիճակների և կոնֆլիկտների մոդելավորման միջոցով: Օրինակ` խոշոր ընկերությունում ԱԲ ալգորիթմը մոդելավորվում է այնպես, որ աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տրվում է ավելի ապահովված ընտանիքների զավակներին: Այս մոդելը փոխելը ծախսատար է և դժվար: Ուսանողը պետք է որոշում կայացնի և հիմնավորի այն:Հավելենք, որ ծրագրի մի քանի մասնակիցներ ընդգրկվել են օգոստոսին Աստանայում անցկացված ԱԲ-ի միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմի կազմում: Հայաստանի թիմը նվաճել է երկու բրոնզե մեդալ և երեք պատվոգիր:Հայերն ու ռուսը ստեղծել են ստարտափ, որում AI–ն օգնում է ռեստորան ընտրել հարսանիքի համար
վանաձոր
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107170151_121:0:1504:1037_1920x0_80_0_0_8c52417a22de9213b0b50affa0524eac.jpg.webp
հայաստան, կույր, տեսողություն, արհեստական բանականություն, վանաձոր
հայաստան, կույր, տեսողություն, արհեստական բանականություն, վանաձոր
Ծրագիրը ԱԲ-ի օգնությամբ ճանաչում է շրջակա միջավայրը և ձայնային հրահանգներ է տալիս թույլ տեսնողին։ Նախագծի համահեղինակ Սերգո Թովմասյանը FAST հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ԱԲ Սերունդ» ծրագրի մասնակիցներից է:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Վանաձորի դպրոցներից մեկի շրջանավարտ Սերգո Թովմասյանն ու նրա ընկերները կույրերի և թույլ տեսնողների համար ձայնային օգնականի նախագիծ են ստեղծել:
Նախագիծը մշակվել է YOLO ԱԲ-մոդելի հիման վրա, որը մասնագիտանում է լուսանկարների և տեսանյութերի օբյեկտների ճանաչման մեջ: Ալգորիթմը տեսախցիկին է միացված վիրտուալ իրականության ակնոցով (դա օգտագործվում է տեսախցիկը աչքերի բարձրության մակարդակում պահելու համար):
Սերգոն FAST կազմակերպության կողմից իրականացվող «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներից է (FAST–ի` Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիրը ժամանակին Ռուբեն Վարդանյանն էր): Այս ծրագրով երեք տարի առաջ Հայաստանի 15 դպրոցների 10-12-րդ դասարաններում սկսվեց արհեստական բանականության հիմունքների խորացված ուսուցումը։ Այժմ այդ դպրոցների թիվը հասել է 30-ի, ընդ որում` հիմնականում` մարզերում գործող (Երևանում ընտրվել է ընդամենը 4 դպրոց): Մեկ տարի անց դպրոցների թիվը նախատեսում են հասցնել 40–ի։
Աշակերտները ոչ միայն նյութեր են սովորում, այլ նախագծեր են կազմում: 12-րդ դասարանում նրանք պետք է միավորվեն մի քանի հոգանոց թիմերում և մշակեն նախագծի գաղափարը, իսկ հետո՝ բուն նախագիծը։ Երկու փուլերում էլ դրանք գնահատում է ոլորտի մասնագետներից և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը, և, ինչպես պատմում է «ԱԻ Սերունդ» ծրագրի բովանդակության ղեկավար Ավագ Սայանը, նախագծի համար ստացած գնահատականը ներառվում է դպրոցական ատեստատում։
«Մենք երեխաներին խորհուրդ ենք տալիս նախագծեր կազմել հիմնականում կայուն զարգացման գծով՝ օդի աղտոտվածության մոնիտորինգ, տրանսպորտ, ֆիզիկապես և սոցիալապես խոցելի անձանց օգնություն։ Ի դեպ, ԱԲ-ի կիրառումն այս ոլորտում քիչ է տարածված, և եթե նման նախագծերից շատերը մի փոքր լրամշակվեն, կարող են իրենց տեսակի մեջ առաջինը լինել համաշխարհային շուկայում», – ասում է Ավագը։
Նրա խոսքով` դասերի ընթացքում ուսումնասիրվում են նաև ԱԲ-ի կիրառման էթիկական ասպեկտները՝ իրական կյանքից վերցված իրավիճակների և կոնֆլիկտների մոդելավորման միջոցով: Օրինակ` խոշոր ընկերությունում ԱԲ ալգորիթմը մոդելավորվում է այնպես, որ աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տրվում է ավելի ապահովված ընտանիքների զավակներին: Այս մոդելը փոխելը ծախսատար է և դժվար: Ուսանողը պետք է որոշում կայացնի և հիմնավորի այն: