Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը թիմակիցների համար ընթրիք է կազմակերպել՝ մթնոլորտը ջերմացնելու նպատակով։
Միջոցառումը տեղի է ունեցել Մադրիդի Խոսե Աբասկալ փողոցում գտնվող ռեստորանում, որի համասեփականատերը հենց ինքը՝ բրազիլացի ֆուտբոլիստն է։
Նշենք, որ սա վերջին շրջանում «Ռեալի» կազմակերպած միակ թիմային հավաքը չէ։ Նման ընթրիք տեղի էր ունեցել նաև հունվարի 20-ին՝ Չեմպիոնների լիգայի «Մոնակոյի» դեմ խաղից առաջ։
Իդեպ այդ հավաքից հետո մադրիդցիները ջախջախիչ հաղթանակ էին տարել ֆրանսիական ակումբի նկատմամբ՝ 6։1 հաշվով։