ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում, Գեղարքունիքի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․․-2, հողի մակերևույթին -3․․․․-4 աստիճան ցուրտ։ Հորդորում ենք կատարել բերքահավաք։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։