«FlyDubai»-ի օդանավում հարձակման մեջ կասկածվողին կհարցաքննեն իսրայելցի պաշտոնյաները. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Իսրայելի կառավարության պաշտոնյան չի հայտնել, թե որ գերատեսչության ներկայացուցիչները կմասնակցեն հարցաքննությանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Իսրայելի ներկայացուցիչները մասնակցեն «FlyDubai»-ի ինքնաթիռում օդաչուի վրա հարձակվելու մեջ կասկածվող մյուս օդաչուի հարցաքննությանը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով հետաքննության ընթացքին տեղյակ աղբյուրին։

«Ակնկալվում է, որ իսրայելցի պաշտոնյաները կհարցաքննեն երկրորդ օդաչուին, որը ենթադրաբար փորձել է կործանել առևտրային մարդատար ինքնաթիռը»,-ասված է նյութում։

Գործակալության զրուցակիցը՝ Իսրայելի կառավարության պաշտոնյան, չի հայտնել, թե որ գերատեսչության ներկայացուցիչները կմասնակցեն հարցաքննությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին «FlyDubai» ավիաընկերության «Boeing 737 Max 8» ինքնաթիռում երկրորդ օդաչուն (Օմանի քաղաքացի) դանակով հարձակվել է օդանավի հրամանատար Սմիթ Մաչհարայի վրա, վիրավորել նրան և փորձել իր ձեռքը վերցնել կառավարումը։ Ինքնաթիռը հասցրել է կտրուկ իջնել ավելի քան 4 կիլոմետր, սակայն ողբերգությունը հաջողվել է կանխել ուղևորների գործողությունների շնորհիվ։

Ծանր վիրավոր հրամանատարին շտապ բժշկական օգնություն է ցուցաբերել իսրայելցի ատամնաբույժ Շոթա Մուսաևը (ծագումով Վրաստանից)։

Leave a comment