Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական ոստիկանության Երևանի, Աբովյանի, Արարատի, Վարդենիսի, Մարտունիի և Գյումրիի բաժիններում քաղաքացիները կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, 4 ակոսափող հրացան, 38 նռնակ, 2800 տարբեր տրամաչափի փամփուշտներ, 3 սվին-դանակ, 2 զրահաբաճկոն։
Ռազմական ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնել իրավապահ մարմիններին՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում․ ՀՀ քրեական օրենսգիրք, 335-րդ հոդված․
Հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է նախատեսված քրեական պատասխանատվությունից։
ՀՀ ՊՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: