https://arm.sputniknews.ru/20261002/meknarkum-e-teji-ev-surtshi-9-rd-mijazgajin-paratvony-107615292.html
Մեկնարկում է Թեյի և սուրճի 9-րդ միջազգային փառատոնը
Մեկնարկում է Թեյի և սուրճի 9-րդ միջազգային փառատոնը
Sputnik Արմենիա
Սուրճը հայերի համար զարթուցիչ է, լինելով սուրճի և թեյի մեծ սիրահար՝ որոշեցինք ստեղծել մի փառատոն, որը կմիավոր բոլոր նրանց, ովքեր գնահատում են այս բուրավետ… 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T19:32+0400
2026-10-02T19:32+0400
2026-10-02T19:32+0400
սուրճ
թեյ
փառատոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107622790_0:0:1920:1080_1920x0_80_0_0_72d1b1fa534d7f4caacf5cf507e22fee.png.webp
Սուրճը հայերի համար զարթուցիչ է, լինելով սուրճի և թեյի մեծ սիրահար՝ որոշեցինք ստեղծել մի փառատոն, որը կմիավոր բոլոր նրանց, ովքեր գնահատում են այս բուրավետ ըմպելիքների մշակույթն ու ջերմ մթնոլորտը, – «Ուրիշ նորություններում» ասաց «Թեյի և սուրճի» 9-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչ, «Prom Expo» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Զաքարյանը։Թեյի և սուրճի միջազգային փառատոնը դարձել է հայկական մշակույթի և բիզնեսի կարևոր հարթակ, որը միավորում է ինչպես տեղական արտադրողներին, այնպես էլ հյուրերին։Փառատոնի ամենասպասված և գունեղ իրադարձություններից են բարիստաների մասնագիտական մրցույթները։ Հատուկ ուշադրություն է գրավում հսկայական ջեզվեով, բաց կրակի վրա ավանդական եղանակով սուրճ եփելու գործընթացը, որի արդյունքում պատրաստված հոտավետ ըմպելիքն անմիջապես հյուրասիրվում է հավաքվածներին։ Առանձնահատուկ տեղ ունեն նաև սուրճի բաժակի վրա գուշակությունների տաղավարները, որոնց շուրջ միշտ գոյանում են մեծ հերթեր՝ փառատոնին հաղորդելով անմոռանալի հիշողություններ։Մանրամասները՝ տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107622790_222:0:1662:1080_1920x0_80_0_0_a690ad7cb992086a3924a60018db3084.png.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրճ, թեյ, փառատոն, видео
սուրճ, թեյ, փառատոն, видео
Սուրճը հայերի համար զարթուցիչ է, լինելով սուրճի և թեյի մեծ սիրահար՝ որոշեցինք ստեղծել մի փառատոն, որը կմիավոր բոլոր նրանց, ովքեր գնահատում են այս բուրավետ ըմպելիքների մշակույթն ու ջերմ մթնոլորտը, – «Ուրիշ նորություններում» ասաց «Թեյի և սուրճի» 9-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչ, «Prom Expo» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Զաքարյանը։
Թեյի և սուրճի միջազգային փառատոնը դարձել է հայկական մշակույթի և բիզնեսի կարևոր հարթակ, որը միավորում է ինչպես տեղական արտադրողներին, այնպես էլ հյուրերին։
«Մենք ունենք լուրջ վերամշակողներ, որոնք բավականին լավ որակի սուրճ են ստանում, և միջազգային մրցավարները գալիս ու զարմանում են՝ սա Հայաստանում բովա՞ծ սուրճ է»։ Փառատոնի կազմակերպչների խոսքով, այս տարիների ընթացքում էապես փոխվել է հայ սպառողի դիմագիծն ու ճաշակը՝ դառնալով ավելի խստապահանջ և որակ որոնող։
Փառատոնի ամենասպասված և գունեղ իրադարձություններից են բարիստաների մասնագիտական մրցույթները։ Հատուկ ուշադրություն է գրավում հսկայական ջեզվեով, բաց կրակի վրա ավանդական եղանակով սուրճ եփելու գործընթացը, որի արդյունքում պատրաստված հոտավետ ըմպելիքն անմիջապես հյուրասիրվում է հավաքվածներին։ Առանձնահատուկ տեղ ունեն նաև սուրճի բաժակի վրա գուշակությունների տաղավարները, որոնց շուրջ միշտ գոյանում են մեծ հերթեր՝ փառատոնին հաղորդելով անմոռանալի հիշողություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։