https://arm.sputniknews.ru/20261002/erevanum-krakvocner-en-hnchel-viravvori-vitshaky-tsajrahegh-tsanr-e-107621284.html
Երևանում կրակոցներ են հնչել. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանում կրակոցներ են հնչել. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Արմենիա
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T18:15+0400
2026-10-02T18:15+0400
2026-10-02T18:15+0400
կրակոց
երևան
տուժածներ
շտապօգնություն
վիրահատություն
վիրահատարան
վթար, պատահար, սպանություն, գողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/18/45717474_0:38:1600:938_1920x0_80_0_0_4b7097c7537eb22dadf4078afd5d53ba.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Մոտ մեկ ժամ առաջ Երևանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել աջ ազդրի հատվածում։Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել։ Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/18/45717474_47:0:1471:1068_1920x0_80_0_0_56650a010836bd5c86bbc46cf07aa230.jpg.webp
կրակոց, երևան, տուժածներ, շտապօգնություն, վիրահատություն, վիրահատարան, վթար, պատահար, սպանություն, գողություն
կրակոց, երևան, տուժածներ, շտապօգնություն, վիրահատություն, վիրահատարան, վթար, պատահար, սպանություն, գողություն
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
«Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու` ծայրահեղ ծանր վիճակում»,–գրում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել աջ ազդրի հատվածում։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել։ Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։