Դատարանը մերժել է հայցս ընդդեմ դատախազության, որոշումը կբողոքարկվի. Արթուր Օսիպյան

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես արդեն հայտնել էի, ի թիվս այլ դատական գործերի, ես հայց էի ներկայացրել դատարան՝ ընդդեմ Դատախազության՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքների և ատելության խոսքի քարոզի փաստով քրեական վարույթ չնախաձեռնելու որոշման դեմ։

Դատարանը մերժեց հայցս՝ հիմք ընդունելով դատախազության այն պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի խոսքերը (մեջբերում). «կրել են ընդհանուր խոսակցական բնույթ, դրանցում առկա չեն քրեական օրենսդրությամբ արգելված՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքեր, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու դրվագներ. ընդհակառակը՝ առկա են խոսքեր և գործողություններ բռնությունը թույլ չտալու և դրա կանխարգելման մասին…»։

Ստորև հրապարակում եմ դատարանի որոշումն ամբողջությամբ։ Այս որոշումը սահմանված կարգով կբողոքարկվի Վերաքննիչ դատարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment