Սեպտեմբերի արդյունքներով՝ եվրագոտում տարեկան գնաճը հասել է 3.8%-ի, հայտնում է CNBC-ն։ Ցուցանիշը գերազանցել է շուկայի սպասումները և հասել 2023 թվականի սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Օգոստոսին գների աճը կազմել էր 3.2%, մինչդեռ փորձագետները սեպտեմբերին կանխատեսում էին 3.6% գնաճ։ Ներկայիս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Եվրոպական կենտրոնական բանկի 2% նպատակային մակարդակը։ Բազային գնաճը կազմել է 2.5%, ինչը լիովին համընկել է նախնական գնահատականների հետ։
Սպառողական գների աճի արագացումը պայմանավորված է էներգակիրների կտրուկ թանկացմամբ՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետևանքով։