Հարգելի՛ պատվիրակներ, նորից ակնկալում եմ Ձեր վստահության քվեն․ Սինորյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարգելի՛ ընկերներ,
սիրելի՛ կուսակցականներ 

Ցանկանում եմ նորից տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության կողմից գրանցվել է իմ թեկնածությունը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու նպատակով։

Առաջիկա օրերին կուսակցության պատվիրակները կատարելու են իրենց ընտրությունը, ձևավորելու են խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը, կայանալու է 1-ին փուլի քվեարկությունը։

Հարգելի՛ պատվիրակներ, ակնկալում եմ նորից Ձեր վստահության քվեն։

Ամիսներ առաջ Ձեր քվեարկության արդյունքում, հավաքելով 309 ձայն, ընտրվեցի կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ։
Ընտրելու եք 50 անձի, հուսամ, որ այդ 50-ից մեկը ես եմ լինելու։

Վերջին 8 տարիների ընթացքում տեսել եք իմ աշխատանքը հանրային դաշտում և կադրից դուրս նույն նվիրումով շարունակելու եմ այն։

Շուրջ մեկ տասնյակ ավագանու որոշումների հեղինակ և համահեղինակ եմ, այդ նախագծերի ընդունմամբ փոխվել է մի քանի հազար մարդու կյանքի որակ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
Վերահսկող հանձնաժողովի անդամ
Երևան քաղաքի ավագանու անդամ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ:

Ձեր` Նատալյա Սինորյան

Leave a comment