Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա այս միտքն արտահայտել է՝ պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի շարունակական մասնակցության վերաբերյալ հարցին։
«Մենք, անշուշտ, ձգտում ենք տեսնել և տեսնում ենք Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից։ Մեծ հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողականորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է Օվերչուկը։