Հայտնի է երեկ մահացածզինծառայողի ինքնությունը

Բաժանորդագրվել

Մահացածը 20 տարեկկան է։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 1–ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում մահացած պայմանագրային զինծառայողը 20–ամյա Արթուր Վիրաբյանն է։ Այս մասին գրում է News.am-ը։

Զինծառայողը «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Այստեղ բժիշկներն ամեն ինչ արել են զինծառայողի կյանքը փրկելու համար, սակայն 30 րոպե անց գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ–ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք է արձանագրվել։ Նշվել էր, որ դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի։

Leave a comment