Ուկրաինան ստացել է հրադադարի վերաբերյալ չորս առաջարկ՝ Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և Միացյալ Նահանգներից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրի Սիբիհան։
«Մենք ունենք չորս առաջարկ։ Ամենաընդգրկունը Հնդկաստանի առաջարկն է, որը վերաբերում է էներգետիկ ոլորտին և Սև ծովում հրադադարին»,- նրա խոսքերն է մեջբերել «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը։
Սիբիհայի խոսքով՝ Թուրքիան և Եգիպտոսը հանդես են եկել նմանատիպ առաջարկներով և հրադադարի տարբերակներով։ «Եվ կա չորրորդ առաջարկը՝ ԱՄՆ-ից, որը վերաբերում է էներգետիկ հրադադարին»,- ասել է նախարարը։
Սիբիհան նշել է, որ այդ հարցը քննարկվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ընթացքում։