ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ԱՄՆ-ից գործարար Մալոֆեեւի միջոցների յուրացման և Ուկրաինային փոխանցելու փաստով

Քրեական գործ Է հարուցվել ռուսաստանցի գործարար Կոնստանտին Մալոֆեեւին պատկանող և ԱՄՆ-ում նրա հաշիվների միջոցների յուրացման, նաև դրանք Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) ֆինանսավորմանն ուղղելու փաստով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Պետրենկոն պարզաբանել է, որ ԱՄՆ իշխանությունների որոշմամբ ամերիկյան ֆինանսական հաստատություններում Մալոֆեեւի հաշիվների առկա միջոցներն ապօրինի կերպով առգրավվել են, և այդ գումարներն այնուհետև օգտագործվել են ՈւԶՈւ-ի ֆինանսավորման համար։

Leave a comment