Սյունիք մտած ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ սահմանն ապօրինի հատած և Շաքիում կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինշառայող, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, գրում է Aysor.am-ը:

Հայ կնոջը հրազենով վիրավորած և նրա երեխաներին վնասվածքներ հասցրած ադրբեջանցու առնչությամբ մի քանի հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով, և զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։

ԱԱԾ-ն հոկտեմբերի 1-ին հայտնել է, ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։ Ադրբեջանի պաշտոնական կառույցների տվյալներով՝ զինծառայողն անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին։ ՀՀ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն այդ մասին տեղեկացրել է հայկական կողմին սեպտեմբերի 29-ին: Ադրբեջանցի զինծառայողին տեղափոխել են Երևան:

Leave a comment