«ՀայաՔվե»-ն «Ժողովրդավարության միջազգային դիտարան» փաստահավաք առաքելության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում հետընտրական զարգացումները

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։

Քննարկվել են Հայաստանում հետընտրական զարգացումները, իշխող վարչախմբի կողմից քաղաքացիական և քաղաքական իրավունքների զանգվածային խախտումները, առանձին անդրադարձ է կատարվել միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ապօրինի ազատազրկմանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապօրինի արշավին, ազատազրկումը և ունեզրկումը որպես ընդդիմախոսների դեմ հաշվեհարդարի միջոց օգտագործելու` վարչախմբի արատավոր գործելակերպին։

ℹ️ «ՀայաՔվե» միավորումը հետևողականորեն շարունակելու է իր պայքարը՝ Հայաստանում ազատ և ինքնիշխան, ազգային պետության կայացման նպատակով, և այս համատեքստում պատրաստ է համագործակցելու բոլոր այն միջազգային կառույցների հետ, որոնք հետևողական են օժանդակելու մեզ` պաշտպանելու քաղաքացիների իրավունքները և ազատությունները, և օրենքի գերիշխանությունը մեր երկրում։

ՀայաՔվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment