Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը

https://arm.sputniknews.ru/20261002/adrbejancin-zenqy-pahel-er-erekhaneric-meki-vra-inch-e-patmum-tuzhats-knvoj-qujry-107602365.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը

Sputnik Արմենիա

Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը

2026-10-02T14:13+0400

true

PT2M35S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107582118_0:0:1321:990_1920x0_80_0_0_c85ecd604e3448d28e2c45cfa6f0a936.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, սյունիք, կրակոց, երեխա, վիրավոր, видео

ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, սյունիք, կրակոց, երեխա, վիրավոր, видео

Բաժանորդագրվել

Այժմ Անի Ավետիսյանը վերակենդանացման բաժանմունքում է։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողի կրակոցի հետևանքով հայ կինը, բացի ազդրի հատվածում վիրավորում ստանալուց, նաև ձեռքի 3 մատն է կորցրել:
Այս մասին պատմեց ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը:

«Մտել է տուն, կոտրել է տան պատուհանն ու կողպեքը, թափրտել խոհանոցը, հետո էլ երեխաներից հեռախոսները վերցրել է: Քույրս Սիսիանում է եղել, էրեխեքից մեկն է հեռախոսը մոտը միացրած պահել։ Քույրս ձայները լսել է ու անմիջապես գնացել Շաքի: Տեսել է, որ դարպասը փակ է, հարևանի պատի վրայով է թռել ու անցել, էրեխեքն էլ բղավել են, որ մայրը չմոտենա, քանի որ զինված է եղել: Զենքը պահել էր երեխաներից մեկի վրա, քույրս ձեռքն է պահել, դրա պատճառով 3 մատն էլ է կորցրել (բութը. միջնամատն ու մատնեմատը), բացի դրանից, ոտքին էլ է գնդակը կպել: Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզեցել է կրկին լիցքավորել, հենց այդ պահին քույրս դանակով խփել է գլխին, կրծքավանդակին ու ուշագնաց է եղել: Էրեխքից մեկը բռունցքով հարվածել է ադրբեջանցու գլխին, նրա մատներն են կոտրվել. գիշերը վիրահատել են»,- պատմեց Արփին:

Այժմ Անի Ավետիսյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսաորիչ» ԲԿ–իվերակենդանացման բաժանմունքում է, քանի որ հրազենային վիրավորումից նաև անոթն է վնասվել:

Արփի Ավետիսյանը պնդում է՝ ադրբեջանցին արնաքամ լինելով փախել է, նրան երեխաների հայրն է գտել:

Նա հավելեց, որ քրոջ ընտանիքն ապրում է Սիսիանում` հյուրանոցային համալիրում, որտեղ քույրը ռեստորանի տնօրեն է աշխատում, բայց երեխաները դպրոց գնում են Շաքիում:

Այս պահին Անիի ավագ որդին քրոջ հետ Սիսիանում է՝ ռեստորան–հյուրանոցում, իսկ տուժած տղան՝ Սիսիանի հիվանդանոցում: Հայրը նրա մոտ է:

Leave a comment