Իսրայելի ՊԲ ուժերը մտել են Սիրիա ու տներ խուզարկել

Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը մտել են Սիրիայի տարածք ու խուզարկություններ իրականացրել, հայտնել են սիրիական լրատվամիջոցները։

Լուսաբացից առաջ իսրայելական շուրջ 15 ռազմական տրանսպորտային միջոց մտել է Մաարիա գյուղ։ Զինվորականները խուզարկել են գյուղի արևելյան հատվածում մի քանի տուն։

Զուգահեռաբար հրեական բանակի հրետանին հրետակոծել է Կունեյտրա նահանգի կենտրոնական մասում՝ Ալ-Մանթարա ամբարտակի մերձակայքում գյուղատնտեսական հողատարածքները՝ արձակելով առնվազն երկու արկ։

Leave a comment