Հակակոռուպցիոն կոմիտեն հոկտեմբերի 2-ի առավոտյան ձերբակալել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
«Առավոտյան հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին…Պինդ կաց ընկերս, կհաղթահարենք…»,-գրել է նա։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Արթուր Օհանյանն ընդգրկված էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում։