Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր

MLS-ի չեմպիան ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է ֆուտբոլի Իսպանիայի Սեգունդայում հանդես եկող «Դեպորտիվո Էլդենսե» ակումբի սեփականատերը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

««Դեպորտիվո Էլդենսեն» պաշտոնապես հայտնում է, որ Լիոնել Մեսին ձեռք է բերել ակումբը, ինչը նոր փուլ է ավելի քան 100-ամյա ակումբի պատմության մեջ։

Մեկնարկում է երկարաժամկետ նախագիծ, որն ուղղված է ակումբի մարզական, ինստիտուցիոնալ և սոցիալական զարգացմանը։

1921 թվականին հիմնադրված «Էլդենսեն» սկսում է հավակնություններով լի նոր փուլ պրոֆեսիոնալ ֆուտբոլում դիրքերն ամրապնդելու ու զարգանալու նպատակով՝ պահպանելով արմատները, պատմությունը և կապույտ-կարմիր գույները»,- նշված է ակումբի հաղորդագրությունում։

Սեգունդայի 7-րդ տուրից հետո «Էլդենսեն» 5 միավորով 19-րդ տեղում է։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment