ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
(02-07.10.2026թ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում, Գեղարքունիքի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․․-2, հողի մակերևույթին -3․․․․-4 աստիճան ցուրտ։ Հորդորում ենք կատարել բերքահավաք։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի հոկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 30․5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 3.4°C (1970թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.6°C