ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով:
Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ կլինի. առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն, երեկոյան՝ զեկույց «հաջողությունների» մասին։ Իսկ պետբյուջեն էլ, բնականաբար, հոգալու է այս «բարեպաշտ» և բազմապրոֆիլ պայքարի ծախսերը»:
Հիշեցնենք՝ Արման Եղոյանը գլխավորում է եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը․ ՔՊ-ն որոշում է կայացրել
«Երկու օրվա ընթացքում փաթեթը կներկայացնենք ԱԺ նախագահին։
Եթե նախագահը խնդիր չտեսնի փաթեթի հետ կապված, ապա կհայտարարի հանձնաժողով ստեղծելու մասին»,- ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արուսյակ Մանավազյանը։
Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ 11 անդամից 7-ը պետք է լինեն ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը՝ «Հայաստան» դաշինքից։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։