«TRIPP»-ը հասել է գործնական փուլ. կարծում ենք՝ 2027-ի սկզբին հնարավոր կլինի հիմնարկեք անել. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

«TRIPP»-ը հասել է գործնական փուլ. կարծում ենք՝ 2027-ի սկզբին հնարավոր կլինի հիմնարկեք անել. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե մենք նայենք, թե մեկ տարվա ընթացքում ծրագիրը որքան է առաջ գնացել, որքան զարգացում ունենք արձանագրած, պետք է ասեմ, որ այդ մասշտաբի ծրագրի համար բավականին մեծ արդյունքներ ունենք»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով «TRIPP»-ին:

Նա նշել է, որ կա ուսումնասիրություն, որը, կարծում է՝ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կամփոփվի, որից հետո, 2027 թվականի սկզբին, հնարավոր կլինի գործնական ինչ-որ քայլեր կատարել:

«Ծրագիրը հասունացել է և հասել է արդեն գործնական իրականացման փուլ: Կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողություն իրականացնել»,-հավելել է նա:

Leave a comment