ՀՀ արտաքին պարտքը 2 ամսում աճել է 1.174 մլրդ դոլարով. Իշխան Սաղաթելյան

https://arm.sputniknews.ru/20261002/hh-artaqin-partqy-2-amsum-atshel-e-1174-mlrd-dvolarvov-ishkhan-saghateljan-107592738.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/1a/93916749_90:0:1511:1066_1920x0_80_0_0_4ead8abf65bdae4d291640d3073f20a4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իշխան սաղաթելյան, հհ արտաքին պարտք, հայաստան, հհ կառավարություն, ընտրակաշառք

իշխան սաղաթելյան, հհ արտաքին պարտք, հայաստան, հհ կառավարություն, ընտրակաշառք

Բաժանորդագրվել

Իշխան Սաղաթելյանի խոսքով` պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վերջին երկու ամսում` 2026թ–ի օգոստոսին և սեպտեմբերին, ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։

«Իրականում պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար։ Երբ վարկային միջոցներն աճում են պետական բյուջեի եկամուտներից ավելի արագ, թաքնված ծառայում են պետական ընտրակաշառքի ֆինանսավորմանը, հետևաբար` դրանց զգալի մասը չի ուղղվում ենթակառուցվածքներին և ներդրումային ծրագրերին։ Սա ունենալու է իր հետևանքը, իսկ այս ֆոնին աշխարհաքաղաքական նոր արկածախնդրությունը բերելու է տնտեսական ծանր հետևանքների»,– գրել է Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ 2025-ի տարեվերջի փաստացի տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը կազմել է 14.531 մլրդ դոլար, որից կառավարության արտաքին պարտքը՝ 6.546 մլրդ դոլար։ Պետական պարտքը 2024-ի վերջի համեմատ աճել է 1.689 մլրդ դոլարով կամ 13.2%-ով, իսկ կառավարության արտաքին պարտքը՝ 595.8 մլն դոլարով կամ 10%-ով։

Leave a comment