Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան անցակետը․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Բաժանորդագրվել

Կողմերը մի շարք հարցեր են քննարկել հայ-իրանական սահմանի անցակետի հետ կապված։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան տանող «Նորդուզ» անցակետը, ինչը շատ կարևոր է բեռնափոխադրումների համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ պատվիրակությունը մասնակցել է Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը։

Նշվում է, որ հայկական պատվիրակությունում եղել է նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը, իսկ իրանական կողմից ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։

«Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները»,- ասված է հաղորդագրությունում:

Փոխնախարարներ Ղալեչյանը և Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները:

Leave a comment