Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի։
«Կարծում եմ՝ այն կկարգավորվի»,- ասել է նա՝ նկատի ունենալով ճգնաժամից դուրս գալու ուղին։
Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում՝ ի պատասխան լրագրողի հարցին, որը վերաբերում էր Ուկրաինային ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը։