ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը համաչափ պատասխան կտա ռուսական նավերը գրավելու ցանկացած փորձի։
«Ռուսաստանը կարող է պատասխան գործողություններ իրականացնել ցանկացած վայրում՝ այդ թվում Բալթիկ և Խաղաղ օվկիանոսներում։
Ռուսաստանը դեմ է նավագնացության սահմանափակումներին»,-հայտարարել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ այս ոլորտում նոր կանոններ մշակելու անհրաժեշտություն չկա, քանի որ անհրաժեշտ է պարզապես պահպանել գործող կանոնները։
«Մենք ազատ նավագնացության կողմնակից ենք։ Մենք դեմ ենք ցանկացած սահմանափակման։ Պետք է պարզապես պահպանել գործող կանոնները և նոր բան չհորինել»,-ասել է Պուտինը։