Ո՞վ է ՀՀ ապօրինի մտած ադրբեջանցի զինծառայողը. նա 6 օր առաջ է փախել զորամասից

https://arm.sputniknews.ru/20261001/vov-e-hh-aporini-mtats-adrbejanci-zintsarajvoghy-na-6-or-araj-e-pakhel-zvoramasic-107573748.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107572923_0:0:772:579_1920x0_80_0_0_76a01bcfe6d79dafb261632395994089.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջանցի, հայաստան, սիսիան, կին, վիրավոր, ադրբեջան, զինծառայող

ադրբեջանցի, հայաստան, սիսիան, կին, վիրավոր, ադրբեջան, զինծառայող

Բաժանորդագրվել

Մուսաևի անհետացումից հետո կազմակերպվել են որոնողական միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում մի կնոջ վրա կրակած, ապա ձերբակալված ադրբեջանցին ժամկետային զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևն է, որը սեպտեմբերի 26-ից է լքել իր զորամասը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը։

Նշենք, որ Մուսաևն ապօրինի կերպով է հատել ՀՀ սահմանը։ Նա գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը` օգտվելով նրանց բացակայությունից։ Այդ մասին առաջինն իմացել են սեպտեմբերի 29-ին, երբ տանտիկինն իր 3 երեխայի հետ վերադարձել է տուն ու տեսել ադրբեջանցի զինծառայողին քնած, ինչից հետո էլ աղմուկ է բարձրացրել։ Ադրբեջանցին կրակել է կնոջ վրա, բայց կինն էլ ինքնապաշտպանության է դիմել ու սուր կտրող–ծակող գործիքով հարված է հասցրել նրան։ Այդ ամենից հետո ադրբեջանցի զինված զինծառայողը թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ նրան հայտնաբերել են իրավապահները։

Նշվում է, որ նա Լաչինի (օկուպացված Արցախի Բերձոր քաղաք) ուղղությամբ գտնվող զորամասում զինվորական ժամկետային ծառայություն անցնելիս է եղել։

«Մուսաևի անհետացումից հետո կազմակերպվել են որոնողական միջոցառումներ՝ պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ։ Ռազմական դատախազությունը պարզել է, որ զինծառայողն ինքնակամ լքել է զորամասը, ինչից հետո այդ փաստով քրեական գործ է հարուցվել»,–գրում է Ադրբեջանի դատախազությունը։

Ադրբեջանական կողմը նաև հայտնել է, որ հայկական իշխանությունների հետ կապի մեջ է՝ իրենց զինծառայողի գտնվելու, ձերբակալման, ինչպես նաև տեղի ունեցածի վերաբերյալ այլ հանգամանքներ պարզելու համար։

Հիշեցնենք, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու` Անի Ավետիսյանի կյանքին վտանգ չի սպառնում`չնայած շատ արյուն կորցնելուն։ Նրա եղբայրը` Սարիբեկ Ավետիսյանը հայտնել էր, որ ստիպված են եղել արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Կինը վիրահատվում է ու դրանից հետո նրան Երևան են տեղափոխելու։

Ի դեպ, վնասվածք ստացել է նաև սիսիանցի կնոջ մյուս եղբայրը։

Leave a comment