«Ամերիկյան առևտրի պալատի միջոցառումը ևս մեկ առիթ էր ԱՄՆ-ՀՀ տնտեսական կապերի աճող դինամիկային անդրադառնալու»

Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատը (AmCham Armenia) կազմակերպել էր «Ազատություն 250․ ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագիրը կրող միջոցառումը։ Մասնակիցների թվում էին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը և Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Էլինա Մարգարյանը։

Քննարկման թեմաներն էին նորարարությունը, ստեղծարարությունն ու համագործակցության խորացման հնարավորությունները։

Միջոցառումը ևս մեկ առիթ էր անդրադառնալու Միացյալ Նահանգներ-Հայաստան ընդհանուր արժեքներին, տնտեսական կապերի աճող դինամիկային և կարևորելու բիզնեսի դերը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները առևտրի, ներդրումների և աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ կյանքի կոչելու գործում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment