Ադրբեջանցի զինծառայողը սեպտեմբերի 26-ին սեփական նախաձեռնությամբ լքել է զորամասը, հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին լքել է իր ծառայության վայրը և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

«Ռազմական դատախազությունը հիմնավոր կասկածներ է ունեցել, որ նա սեփական նախաձեռնությամբ լքել է զորամասը, և հարուցվել է քրեական գործ։ Պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանի տարածքում և կալանավորված է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։ Ադրբեջանական կողմը շարունակում է կապ հաստատել Հայաստանի համապատասխան մարմինների հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-նշված է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ։

Leave a comment