Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Գունկոն լավ հայտնի է հայկական ֆուտբոլային հանրությանը։ Նա նախկինում գլխավորել է «Նոան» և «Արարատ-Արմենիան», դարձել Հայաստանի փոխչեմպիոն։
2022/23 մրցաշրջանում Գունկոյի գլխավորությամբ «Ուրարտուն» նվաճել էր Հայաստանի չեմպիոնությունն ու գավաթը: Նույն մրցաշրջանում Գունկոն ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։
Ռուս մասնագետի նախորդ աշխատավայրը Տուլայի «Արսենալն» էր, որը նա գլխավորում էր 2025 թվականի հունիսից։ Այս տարվա սեպտեմբերին Գունկոն հեռացել էր ռուսական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։