Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է

Արդեն շուրջ 3 օր է փորձում եմ ճշտել ադրբեջանցու ներթափանցման լուրը՝ մատերի վրա ֆռռացնում են ու չեն հաստատում։ Տեղեկությունս այն էր, որ Իշխանասարի հատվածից զինված ադրբեջանցի է ներթափանցել Սիսիան։ Հաշվի առնելով լուրի զգայունությունը՝ չէի հրապարակում, սպասում էի հաստատմանը։

Ու հիմա մտածում եմ՝ եթե երեք օր առաջ գրեի, գուցե աղմուկ բարձրանար, պատասխանատուները ստիպված լինեին արագ արձագանքել, և գուցե այսօրվա դեպքը տեղի չունենար։

Ահա այս տեսքն ունի իշխանության խոստացած «խաղաղությունը»:

Leave a comment