ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դատարանն Էդգար Ղազարյանին դատապարտեց երկու տարի ազատազրկման ու որոշեց ժամանակավորապես պատիժը չկիրառել

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին դատապարտեց երկու տարի ազատազրկման ու որոշեց ժամանակավորապես պատիժը չկիրառել։

Մինչ այդ դատախազ Հայկ Ավետյանը միջնորդեց Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը։

Նա միջնորդեց նաև խափանման միջոցը պահպանել մինչև դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը։

Ղազարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ, դատախազը չափազանց խիստ պատիժ է առաջարկում։

Նա նշեց, որ դատական պրակտիկայում չի գտել մի այսպիսի գործ, որի դեպքում նշանակվել է առավելագույն պատիժ։ Նրա խոսքով, եթե դատախազի միջնորդությունը բավարարվի, դա կնշանակի քաղաքական հակառակորդների մեկուսացում։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ բողոքարկելու են վերդիկտը։

 

Leave a comment