ԱՄՆ-ն կարող է արգելել Հայաստանում բեռները «Թրամփի ուղիով» անցկացնելուն. ՌԴ ԱԽ

https://arm.sputniknews.ru/20261001/amn-n-karvogh-e-argelel-hajastanum-bernery-trampi-ughivov-anckacnelun-rd-akh-107563307.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106453171_292:0:3023:2048_1920x0_80_0_0_04665af56d71399112d969aaa40c7ff8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն

թրամփի ուղի (tripp), հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն

Բաժանորդագրվել

Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են, որ «Թրամփի ուղիով» համաձայնագրի իրագործման հետ կապված բոլոր վեճերը լուծվելում են ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությանմբ, իսկ կապալառու ընկերությանը փոխանցվելում են հողի օգտագործման բացառիկ իրավունքները:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում «Թրամփի ուղու» (TRIPP) նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է հանգեցնել այնտեղ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների, հետախուզական և այլ ենթակառուցվածքների հայտնվելուն: Այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանության մեջ։

«Հարկ է հաշվի առնել, որ նորաստեղծ ամերիկա-հայկական ընկերությունը պատասխանատու կլինի ամբողջ երթուղու անվտանգության համար այն դեպքում, երբ հայկական կողմը պատասխանատու կլինի միայն սահմանային և մաքսային վերահսկողության համար։ Իրականում սա կարող է նշանակել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների և ամերիկյան հետախուզության մուտք Հայաստանի տարածք, և հնարավոր է՝ նաև այլ ենթակառուցվածքների ստեղծում այդ երկրում՝ բառացիորեն Իրանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա», – նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Դա, Շևցովի խոսքով, իրավամբ հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով փոխադրումների անվտանգությունը։

Շևցովը մտավախություն է հայտնել, որ ամերիկացիները կկարողանան հետագայում «զտել» իրենց կողմից վերահսկվող երթուղիով անցնող բեռները, այլ կերպ ասած՝ հրաժարվել այս կամ այն դեպքում ծառայություններ մատուցելուց։

«Դա կարող է ձևակերպվել, օրինակ, որպես «պատժամիջոցային» արգելք ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ երթուղու օպերատորի, այս կամ այն տնտեսական օպերատորի հետ համագործակցության համար», – նշել է նա:

Leave a comment