«Էդգար Ղազարյանը քաղաքական հալածյալ է»․ Գևորգ Պետրոսյան

«Էդգար Ղազարյանը քաղաքական հալածյալ է, որովհետև եթե մենք ուշադիր լինենք, թե ինչ են խոսում մյուսները և ինչու են այսօր ազատության մեջ, մենք կհասկանանք, որ Ղազարյան Էդգարը քաղաքական հալածյալ է։ Նախ, այնտեղ հասկացություններ կան, որոնք ենթակա են մեկնաբանման․ ի՞նչ է նշանակում «արատավորող տեղեկություններ»․․․ Իրավական որոշակիության սկզբունք կա, պետք է դա պահել։

Եվ երկրորդ․ ես, հասկանալով՝ ինչ եմ ասում, բոլոր լրատվամիջոցների առաջ ասեմ․ այդ Նիկոլ Փաշինը (այդպես է նա անվանում Փաշինյանին.- խմբ.) որ ասաց՝ «Հայաստանի Կառավարությունը ես եմ», գիտե՞ք դա որ հոդվածն է Քրեական օրենսգրքի։ Իրեն էլ ասեմ, որ լսի․ Նիկոլ Փաշին, 419-րդ հոդվածն է՝ իշխանությունը յուրացնելը (10-ից 15 տարի ազատազրկում)։ Ի՞նչ է նշանակում՝ «կառավարությունը դա ես եմ»։ Այսինքն, դա նույն բանն է, ոնց որ Վճռաբեկ դատարանի նախագահը կանգնի, ասի՝ «դատարանը դա ես եմ», Ազգային ժողովի նախագահը կանգնի, ասի՝ «Ազգային ժողովը դա ես եմ»։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «կառավարությունը դա ես եմ»։ Ո՞վ է քեզ տվել այդ իրավունքը, Սահմանադրության մեջ կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտում որտե՞ղ է գրված, որ վարչապետը կառավարությունն է։ Բայց այս մարդն այսօր ազատության մեջ որոշում է ուրիշների ճակատագիրը»,- ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այս գործով դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Գործը ստացել է՝ «ՍԴ դատավորների գործ» անունը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ բողոքարկելու են։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment