«Էդգար Ղազարյանը ոտից գլուխ դիսկոմֆորտ է այս իշխանության համար»․ Նաիրա Զոհրաբյան

«Էդգար Ղազարյանը ոտից գլուխ դիսկոմֆորտ է այս իշխանության համար, որովհետև չեն կարողանում խորհրդարանում բերել, օգտվելով շատ դեպքերում նաև ընդդիմության չիմացությունից, սղացնել, ինչ որ ուզում են։ Սա զարմանալի չէ, և ակնհայտ է, որ այդ «բռնապետություն» ձևակերպումը ընդամենը բառ չէ։ Գիտեք, երբ որ ինչ-որ մարդկանց փորձում են գործեր կարել՝ փողերի լվացում, ես չգիտեմ ինչ, ինչ-որ ահասարսուռ վերնագրերով, չես կարողանում քո եվրոպացի գործընկերներին բացատրել, որ ստո՛պ, այստեղ ամբողջը քաղաքական է։ Էդգարի դեպքում, այն որ ասում է՝ «чистой воды» ծայրից ծայր խոսքի իրավունքի համար է»,- ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի գործով դատական  նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, այս գործով դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Գործը ստացել է՝ «ՍԴ դատավորների գործ» անունը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ բողոքարկելու են։

«Հիմա ի՞նչ է ասել Էդգար Ղազարյանը՝ խոսելով Անկախության հռչակագրի հանման մասին․ բացե՛ք բառամթերքը, համեմատե՛ք այն բառամթերքի հետ, որ այս ընթացքում օգտագործել են իշխանության առաջին դեմքերը և ասե՛ք ինձ, խնդրում եմ, ո՞վ այսօր պետք է այս դատարանում դատվեր՝ Էդգար Ղազարյանը, թե՞ այն մարդիկ, որ օգտագործել են «կզցնելու եմ», «սատկացնելու եմ», «լեզուդ կտրելու եմ» ․․․ Էդգարն ի՞նչ էր ասել Մարդու իրավունքների հանձնաժողովում․ «ականջ կտրել» և այլն։ Ես ասել եմ՝ առանձնապես հիացած չեմ այս խորհրդարանով և գտնում եմ, շարունակում եմ պնդել, որ այս խորհրդարանով Նիկոլ չի հեռանալու, բայց եթե այս իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանի նման քաղաքական գործիչը չլինի խորհրդարանում, որ իրենք իրենց առավելագույնս կոմֆորտ զգան, մենք ամեն ինչ պիտի անենք, որ դա ուղղակի տեղի չունենա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment