Հայաստանն առաջին անգամ Գերազանցության մեդալ է նվաճել «WorldSkills Shanghai 2026»-ում

https://arm.sputniknews.ru/20261001/hajastann-arajin-angam-gerazancutjan-medal-e-nvatshel-worldskills-shanghai-2026-um-107559298.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107560067_114:0:1934:1365_1920x0_80_0_0_502dc1cd41e4832998f83a5c33323204.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), մրցույթ, հայաստան

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), մրցույթ, հայաստան

Բաժանորդագրվել

Մրցույթի շրջանակում Հայաստանը ներկայացված է եղել նաև պաշտոնական պատվիրակության մակարդակով։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջին անգամ «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում գերազանցության մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նշվում է, որ Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտվել է «Աշխարհի հմտություններ» (WorldSkills International) 48-րդ միջազգային մրցույթը, որին Հայաստանը մասնակցել է ազգային թիմով` 3 հմտության ուղղությամբ՝ «Խոհարարություն», «Բջջային հավելվածների պատրաստում» և «Նորաձևության տեխնոլոգիա»։

«Մրցույթի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի մասնագիտական կրթության պետական քոլեջի շրջանավարտ Արսեն Արմենակյանը` փորձագետ-մարզիչ Արբի Ղարախանիի գլխավորությամբ, «Խոհարարություն» հմտության շրջանակում արժանացել է «Գերազանցության մեդալի»։ Սա «Աշխարհի հմտություններ» մրցույթներում Հայաստանի ազգային թիմի մասնակցության (մասնակցել է 6 անգամ) պատմության ընթացքում առաջին մեդալային նվաճումն է։ Արսեն Արմենակյանը նաև արժանացել է Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակցի՝ «Best of Nation» մրցանակին»,– ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից պնդում են, որ ՀՀ թիմի մյուս մասնակիցները նույնպես բարձր արդյունքներ են գրանցել։

«Բջջային հավելվածների պատրաստում» հմտության մասնակից, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սովորող Արամայիս Հայրապետյանին ընդամենը 14 միավոր է պակասել` «Գերազանցության մեդալ» ստանալուց։ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության մասնակից, Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի սովորող Լուիզա Զաքարյանին էլ պակասել է 37 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունը կատարվել է ազգային մրցույթի արդյունքներով:

«Աշխարհի հմտություններ» միջազգային կառույցին Հայաստանն անդամակցում է 2012 թվականից՝ ի դեմս ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի, որն էլ համակարգում է անդամակցության և դրանից բխող գործառույթների իրականացումը:

Մրցույթի շրջանակում Հայաստանը ներկայացված է եղել նաև պաշտոնական պատվիրակության մակարդակով։

Leave a comment