Հայաստանին 250 մլն եվրոյի վարկային գիծ կտրամադրվի․ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Բյուջետային աջակցության այս ֆինանսավորումը ԶՖԳ-ի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից համաֆինանսավորվող նոր եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին ենթածրագիրն է, որը հանդիսանում է հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ուղղությամբ նախկինում իրականացված՝ քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի շարունակությունը։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացմանը նպաստող պատասխանատու հանրային ֆինանսների կառավարման ապահովումը, արտաքին ֆինանսավորումից ՀՀ կախվածության նվազեցումը՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով։

Ծրագրի բարեփոխումների երեք հիմնական ուղղություններն են՝ հարկաբյուջետային կառավարման, հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների մատուցման բարելավումը՝ ազգային և ենթաազգային մակարդակներում, ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի, կապակցելիության և մասնավոր հատվածի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, կայուն ֆինանսավորման առաջմղումը՝ պարտքի կառավարման բարելավման և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացման միջոցով։

Leave a comment